Կիևում կկայանա «Ճանապարհորդություն Արևելք» արտ-նախագծի շնորհանդեսը

PanARMENIAN.Net -

Նոյեմբերի 13-ին Կիևում կկայանա «Ճանապարհորդություն Արևելք» արտ-նախագծի շնորհանդեսը: Նախագիծը պատրաստվել է ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առթիվ և կոչված է պոպուլյարիզացնելու Արևելյան գործընկերության գաղափարը, որը Լեհաստանը նախաձեռնել է Շվեդիայի հետ միասին: Նախագծին մասնակցելու են հրավիրվել 40 նկարիչներ Արևելյան գործընկերության մասնակից երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: «Ճանապարհորդություն Արևելք» ցուցահանդեսին կմասնակցեն հայ նկարիչներ Վահրամ Աղասինյանը, Ռուբեն Արևշատյանը, Սամվել Բաղդասարյանը, Արման Գրիգորյանը, Արմինե Հովհաննիսյանն ու Տիգրան Խաչատրյանը:

«Ճանապարհորդություն Արևելք» ցուցահանդեսը 2011թ. նոյեմբերի 13-ից բաց կլինի «Միստեցկիյ արսենալ» Ազգային մշակութա-գեղարվեստական և թանգարանային համալիրում, հաղորդում է Analitika.at.ua-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---