Սուրբ Հրեշտակապետաց օրը օծել են նույնանուն եկեղեցին![]() 5 նոյեմբերի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեբերի 5-ին` Ս. Հրեշտակապետաց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությունը: Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2007 թվականի սեպտեմբերի 10-ին, 2011թ. օգոստոսի 23-ին` եկեղեցու խաչերի օծումը: Եկեղեցու նավակատիքը կատարվել էր նոյեմբերի 4-ի երեկոյան: Գևորգյան Հոգևոր ճեմարանի հարևանությամբ կառուցված այս եկեղեցու բարերարն է «Հորիզոն 95» շինարարական ընկերության տնօրեն տիար Գագիկ Գալստյանը, իսկ ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը: Արարողության ընթացքում նախ ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը և սյուները, ապա Ամենայն Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց Ս. Սեղանը: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը օծեցին խորանի չորս սյուները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |