Իրանը միջուկային զե՞նք է ստեղծում

Իրանը միջուկային զե՞նք է ստեղծում

PanARMENIAN.Net - Իրանը փորձարկումներ է անցկացրել միջուկային լիցքի ակտիվացման համար և փոխել իր ունեցած բալիստիկ հրթիռների կառուցվածքը նրա համար, որպեսզի դրանք կարողանան կրել միջուկային մարտական լիցքեր, գրում է լոնդոնյան Sunday Times օրաթերթը։

«Իսրայելական ծառայությունները հաղորդում են, որ նորագույն տեղեկություններ են ստացել, որոնք հաստատում են, որ Թեհրանի միջուկային ծրագիրը կոչված է ստեղծել միջուկային զենք»,- գրում է թերթը։

Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի 9-ին հրապարակվելիք ՄԱԳԱՏԷ նոր զեկույցը, որը նվիրված է Իրանի միջուկային էներգետիկ ծրագրին, «շրջադարձային է լինելու Թեհրանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու մեջ»։

Զեկույցը հրապարակվելու է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ցուցումներ են ստացվել, որ Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---