Լուսինե Թումյան. Բելգիացի ձեռներեցները Հայաստանը դիտարկում են որպես բիզնես ոլորտում տարածաշրջանային կենտրոն

Լուսինե Թումյան. Բելգիացի ձեռներեցները Հայաստանը դիտարկում են որպես  բիզնես ոլորտում տարածաշրջանային կենտրոն

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 7-ին մեկնակարել է Հայաստանում բելգիական գործարար շաբաթը, որի շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը UNIDO-ի հետ միասին կազմակերպել է գործարար համաժողով: Առաջին օրը գործարար համաժողովին մասնակցել են պատվիրակություններ Վալոնիայից, իսկ նոյեմբերի 8-ին դրան մասնակցելու է պատվիրակություն Ֆլանդրիայից։ «Գործարար համաժողովը հնարավորություն կտա հայ և բելգիացի ձեռնարկատերերին ամրապնդել իրենց կապերը»,- համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Զարգացման հայկական գործակալության տնօրենի տեղակալ Լուսինե Թումյանը։ Նա հավելել է, որ բելգիացի ձեռներեցները հետաքրքրված են հայկական շուկայով և որ նրանք Հայաստանը դիտարկում են որպես բիզնես ոլորտում տարածաշրջանային կենտրոն։

«Մենք ողջունում ենք նման միջոցառումների գաղափարը և լիովին աջակցում ենք դրանց»,- հայտարարել է իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը միշտ պատրաստ է աջակցել այն գործընթացներին, որոնք քննարկվում են այդ միջոցառման ժամանակ, ինչպես նաև նշել է եվրաինտեգրումը, որով ընթանում է Հայաստանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---