Էգեմեն Բաղիշ. Եվրոպան ափսոսում է ԵՄ-ին Հունական Կիպրոսի անդամակցության համար

Էգեմեն Բաղիշ. Եվրոպան ափսոսում է ԵՄ-ին Հունական Կիպրոսի անդամակցության համար

PanARMENIAN.Net - Կիպրական հարցի լուծումը քաղաքական հավասարության սկզբունքով ձեռնտու է Թուրքիայի համար, ինչպես նաև նպաստում է Կիպրոսի և Եվրոպայի անվտանգությանը: Այդ մասին Bayrak TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշը:

Բաղիշի խոսքով, համաձայնության հասնելու համար կողմերի պատրաստակամությունը պարզ կլինի ընթացիկ տարվա վերջին: Ընդ որում, նա ավելացրել է, որ որոշումը պետք է ընդունվի միայն փոխհամաձայնությամբ: Տվյալ ենթատեքստում նա ընդգծել է, որ ԵՄ-ն «ինքն էլ ափսոսում է Հունական Կիպրոսի վարչակարգին ԵՄ-ի անդամ ընունելու հարցում»: «Դա բացատրվում է նրանով, որ էներգամատակարարման 70%-ն իրականացվում է Թուրքիայի տարածքով և Եվրոպայի համար դժվար կլինի դա իրականացնել առանց թուրքական իշխանությունների աջակցության», -ավելացրել է նա:

Նոյեմբերի սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Կիպրոսի հարցը կլուծվի մինչև 2011-ի ավարտը: «Անցած երկու օրերի ընթացքում մի քանի հիմնական հարցերի վերաբերյալ կողմերը հասել են հուսադրող առաջընթացի»,- ասել է Պան Գի Մունը, - Երկու առաջնորդներ ինձ վստահեցնում էին, որ իրենք հավատում են գործարքն ավարտելու հնարավորությանը»:

Հյուսիսային և Հունական Կիպրոսների առաջնորդների բանակցությունները, ՄԱԿ-ի հսկողության տակ, սկսվել են 2008-ին, երկտարածք և երկհամայնքային երկրի համար միասնական դաշնային կառավարություն ստեղծելու նպատակով: ՄԱԿ-ը Կիպրոսում պահում է խաղաղարար ուժերի կորպուս, որի կազմում ընդգրկված են մոտ 1000 զինծառայող և 150 քաղաքացիական անձինք տարբեր երկրներից:

Կիպրոսը հունական և թուրքական համայնքների միջև դե-ֆակտո բաժանվել է 1974-ին: Այն ժամանակ Թուրքիան Կիպրոսում ի շահ Հունաստանում իշխող «սև գնդապետների» խունտայի իրականացված պետական հեղաշրջմանը պատասխանել էր զինվորական ներխուժմամբ:

Վերամիավորման ճանապարհին գլխավոր հարցերից մեկը անշարժ գույքի սեփականության հարցն է: Հույն կիպրոսցիները պահանջում են, որ Հյուսիսային Կիպրոսում վերականգնվի իրենց սեփականությունը, իսկ թուրքերն էլ վախենում են, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ապահովել հավասար իրավունքներով երկու պետությունների գոյությունը դաշնության կազմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---