Ավարտին է մոտենում Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Ավարտին է մոտենում Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին կեզրափակվեն աշխարհրհռչակ հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցաառումների շարքը: Նոյեմբրի 9-ին սպասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Սթորի այցը Հայաստան: ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունենալու Նանսենին նվիրված նամականիշի մարումը, Աբովյան-Մոսկավյան փողոցների հատման մասում տեղադրվելու է գործչի հուշարձանը, ինչպես նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում բացվելու է նրա գործունեությանը նվիրված լուսանկարների ու գրքի ցուցահանդես, ինչեպես նաև կայանալու է մեծ հոբելյանական երեկո: Երեկոյին մասնակցելու է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարելու է նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը: Համրգին մասնակցելու է նաև նորվգացի շեփորահար Թորմոդ Ասգարդը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը Հայաստանից:ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողնորի հետ զրույցում նշեց, որ Նանսենին պետք է անվանել աշխարհի խոշորագույն բարերարներից մեկը, և 320 հազար մարդ նանսենյան անձնագրով փրկվել են Հայոց ցեղասպանությունից, հետևաբար նրա 150-ամյակը պետք է արժանավույնս նշել Հայաստանում:

ՀՀ կառավարության որոշումով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ: Բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ մարզերում, դպրոցնրում: Հրատարակվել է Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի "Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը" գիրքը, և թողարկվել է Էդ. Տեր-Սահակյանի "Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը" DVD-ն` 1000 օրինակով: Ազգային արխիվում նոյեմբերի 8-ին նույնպես կայանալու է միջոցառում:

Շուշիում մյուս տարի կբացվի Նանսենի անվան մշակույթի տուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---