Դպրոցներն ի վիճակի կլինեն արձագանքել հնարավոր աղետներին և անգամ կանխատեսե՞լ դրանք![]() 9 նոյեմբերի 2011 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում են «Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման» մրցութային ծրագիր: ԱԻՆ-ից հայտնում են, որ մրցույթի հիմնական նպատակն է նպաստել կրթական համակարգի և հաստատությունների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը, արդիականացնել դպրոցների պատրաստվածության մակարդակը` հասցնելով այն այնպիսի աստիճանի, որ առկա կարողությունների և համակարգերի գործադրմամբ դպրոցներն ի վիճակի լինեն կանխատեսել, պատրաստվել և արձագանքել հնարավոր աղետներին` հաշվի առնելով տեղական պայմանները: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցները: Հայտերի հանձնման վերջնաժամկետն է 2011 թվականի դեկտեմբերի 5–ը, ժամը 17:00: Մրցութային հանձնաժողովը մինչև 2011 թ. դեկտեմբերի 25-ը կորոշի մրցույթի հաղթողներին, որոնց կտրամադրվեն պարգևներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |