ՀՀ ԱԳՆ-ում մարվեց Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշը

ՀՀ ԱԳՆ-ում մարվեց Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարարությունում մարվեց և շրջանառության մեջ դրվեց ականավոր գիտնական, բևեռախույզ, դիվանագետ, հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշը:

Նամականիշի մարումն իրականացրեցին Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենը և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մարման պաշտոնական արարողության կազմակերպիչներն էին ՀՀ արտգործնախարարությունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը և «Հայփոստ» ՓԲԸ-ն: Միջոցառումն անցկացվեց Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:

Հարկ է նշել, որ կարևորագույն հոբելյաններն ու տոները գտնվում են «Հայփոստ»-ի ուշադրության կենտրոնում և իրենց արտացոլումն են գտնում հայկական ֆիլատելիայի մեջ` նամականիշերի և գեղաթերթիկների տեսքով:

Նամականիշի տեխնիկական բնութագիրը. տպարանը` Lowe Martin Group /Կանադա/, նամականիշների չափը` 35.96x25.73 մմ, անվանագինը` 350 դր., տպաքանակը` 40000, հեղինակ` Անի Գևորգյան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---