Կառավարությունում ամփոփել են հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման արդյունքները

Կառավարությունում ամփոփել են հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման արդյունքները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ: Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեորգի Կուտոյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի գործառույթների լիարժեք իրականացման հիմնահարցերը:

Խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել 2010-2011 թվականների առաջին կիսամյակի հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման հաշվետվությունները, որոնց համաձայն՝ վերը նշված ժամանակահատվածում 2008 և 2009 թվականների համեմատ Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Այնուհետեև, ՀՀ վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ ընդունված զեկույցի հիմնադրույթների և դրանց համատեքստում համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ:

Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին քննարկել դրանք և ներկայացնել առաջարկություններ՝ վերջիններիս կատարողականի իրականացման նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---