Արամ Խաչատրյան համերգասրահում կնշեն Սպենդիարյանի 140-ամյակը 9 նոյեմբերի 2011 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյա հոմբելյանին: Համերգում հնչելու են կոմպոզիտորի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, «Էտյուդ հրեական թեմաներով», «Ղրիմյան էսքիզներ», «Էնզելի»` «Երևանյան էտյուդներից» և սիմֆոնիկ ու վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից: Հնչելու է նաև Ռիխարդ Շտրաուսի Տերցետ «Վարդերի ասպետը» օպերայից հատվածներ (Մենակատարներ` Մարինե Դեինյան, (սոպրանո), Մագդա Մկրտչյան, (սոպրանո), Քրիստինե Սահակյան, (մեցո սոպրանո), Պերճ Քարազյան, (տենոր) դիրիժոր` Հարություն Արզումանյան): Հայ դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանը ծնվել է Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա ավանում(այժմ Ուկրաինայի Խերսոնի մարզ): Նրա նախնիները Հայաստանի հին մայրաքաղաք Անիից էին: Կոմպոզիտորի մանկությունն ու պատանեկությունն անցել են Սիմֆերեպոլում: Ստեղծագործական կարողությունները երաժշտության, նկարչության և պոեզիայի նկատմամբ ի հայտ են եկել մանուկ հասակից: 1882թ-1890թթ միջնակարգ կրթություն է ստացել Սիմֆերոպոլի դասական գիմնազիայում: 1890-1895թթ սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, nվագել է ուսանողական նվագախմբում՝ որպես առաջին ջութակ: Այդ տարիներին զուգահեռաբար շարունակվում են ջութակի պարապմունքները մեծ թատրոնի դերասան Պեկարսկու և կոմպոզիցիայի տեսության դասերը ռուս կոմպոզիտոր, ազգագրագետ Ն. Ս. Կլենովսկու մոտ: 1896-1900 կոմպոզիցիայի մասնավոր դասեր է առել ռուս կոմպոզիտոր Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ: 1901-1917 թթ-ին ապրել է Ղրիմում, զբաղվելով ակտիվ ստեղծագործական, խմբավարական, մշակութային և հասարակական գործունեությամբ: 1924թ-ին Հայասատանի իշխանությունների հրավերով Սպենդիարյանը տեղափոխվում է Հայաստան` նախաձեռնելով երաժշտական մշակույթի զարգացման լայնածավալ աշխատանքներ: Նրա ջանքերուվ Երևանի կոնսերվատորիայում ստեղծվում է առաջին նվագախմբային դասարանը, կազմակերպվում է առաջին սիմֆենիկ նվագախումբը, որի առաջին համերգը ղեկավարում է Ալ. Սպենդիարյանը: Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |