Տնտեսագետ. Հայաստանում շատ հանճարեղ ծրագրեր մնում են միայն թղթի վրա

Տնտեսագետ. Հայաստանում շատ հանճարեղ ծրագրեր մնում են միայն թղթի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված շատ ծրագրեր միշտ չէ, որ կյանքի են կոչվում, այլ մնում են թղթի վրա, հայտարարել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Դրանց շարքում նա առանձնացրել է նորեկների համար հարկային բեռը թեթևացնելու իշխանությունների մտադրությունը։ «Կարող են լինել լավ գաղափարներ, բայց դրանք պետք է իրագործել»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում։ Դրա հետ կապված Մանասերյանը հավելել է, որ այս ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի համապատասխան մեխանիզմներ ստեղծելու և օրենսդրական փոփոխություններ կատարելու համար։

Դեռ ընթացիկ տարվա գարնանը երկրի նախագահը ձեռնարկատիրության զարգացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով հայտարարել է նորարարական արտադրության հիմնախնդիրներին հարկերից ազատելու պատրաստակամության մասին։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որը նա կատարել է երեկ Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տարեկան ժողովին Հայաստանի կայուն զարգացման համար նոր ծրագրեր մշակելու մասին, Մանասերյանը նշել է, որ, նրա կարծիքով, խոսքն այստեղ գնում է երկրի տնտեսության առավելություններն ունեցած ռեսուրսների օգտագործման հետ համեմատելու մասին։ «Կարծում եմ, որ նախագահի խոսքերը տեղի են, քանի որ ունեցած ռեսուրսները չի կարելի փոշիացնել, դրանք պետք է արդյունավետ տնօրինել»,- ասել է նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---