Զավեն Անդրիասյանը նոյեմբերի 12-20-ը հանդես կգա Ռուսաստանի շախմատի գավաթի եզրափակչում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-20-ը Մագնիտոգորսկում կայանալու է տղամարդկանց և կանանց շարքում Ռուսաստանի շախմատի գավաթը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն ռուբլի։

Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալու 16 շախմատիստներ, այդ թվում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 2010-ին դարձել է գավաթակիր։

Մրցաշարն անցկացվում է օլիմպիական համակարգով։ Ժամանակի հսկողությունը 90 րոպե է մինչև պարտիայի վերջ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացնելով, հաղորդում է russiachess.org-ը։

Բոլոր փուլերում հավասար հաշվի դեպքում խաղում են երկու պարտիա արագ շախմատ։ Լրացուցիչ պարտիաներից հետո ոչ ոքիի դեպքում խաղում են մեկ որոշիչ պարտիա։

Մասնակիցներն իրավունք չունեն ոչ ոքիի մասին բանակցություններ վարել մինչև 40-րդ քայլը ներառյալ, պարտավոր են ներկա լինել մրցաշարի բացման արարողությանը, իրավունք չունեն պարտիաներից հետո հարցազրույց տալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---