Երևանում մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադան

Երևանում մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադան

PanARMENIAN.Net - Երիտասարդական համահայկական հիմնադրամում այսօր մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուսանողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախնական և միջին մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքները և մասնագիտական կարողությունները: Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության ուսուցման դերի բարձրացմանը և խթանել սոցիալական գործընկերության ամրապնդումը:

Օլիմպիադայի շրջանակներում մրցելու են «խոհարար», «հյուսն, ատաղծագործ», և «դերձակ-մոդելավորող» որակավորումների երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» և այլ որակավորում ստացած ուսանողների կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցում են 90 ուսանողներ՝ 21 մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---