«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր ավանդ` «ՎՍՏԱՀԵԼԻ»

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր ավանդ` «ՎՍՏԱՀԵԼԻ»

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «Վստահելի», կուտակման իրավունքով: Այս ավանդի նվազագույն չափը սահմանված է 40.000 ՀՀ դրամ, ի տարբերություն մնացած ավանդատեսակների, որտեղ այն կազմում է 100.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ընդ որում, դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչև 12.3% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,8 %, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում «Վստահելի» ավանդատեսակով ավանդ ներդրած ավանդատուները հնարավորություն ունեն ցանկացած պահի, ցանկացած գումարով ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Ավանդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր այն ավանդատուները, ովքեր կներդնեն նշված ավանդատեսակով ավանդ 1 տարի և ավել ժամկետով և մինչև պայմանագրում նշված ժամկետի 2/3-ի լրանալը կկրկնապատկեն ավանդի մայր գումարը և ավանդի տոկոսները կստանան ժամկետի վերջում, ապա գործող տոկոսադրույքին կավելանա ևս 0.1% մնացած ժամկետի համար: Կարևոր է նաև նշել, որ Բանկը հնարավորություն է ընձեռում իր ավանդատուներին ավանդի դիմաց տոկոսները ստանալ յուրաքանչյուր ամիս կամ կապիտալացնել դրանք, այսինքն` տոկոսի վրա տոկոս հաշվարկել»,- ասաց Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Բանկի բոլոր ավանդատուները ստանում են նվեր` անվճար VISA կամ MASTERCARD տեսակի պլաստիկ քարտեր` առանց սպասարկման վճարների:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---