Վարչապետը մրցանակներ է հանձնել լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին![]() 10 նոյեմբերի 2011 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 10-ին Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը: 2011 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, իսկ լավագույն գյուղական համայնք՝ Արարատի մարզի Մխչյան համայնքը: «Մաքուր համայնք 2011»-ին արժանացել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքը և Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքը: «Լավագույն կանաչապատ համայնք» կոչումն ստացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը: «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում» մրցանակին է արժանացել «Հետք» ինտերնետային թերթը, իսկ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք»՝ Գյումրի քաղաքը: ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։ Մրցանակաբաշխության նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունը նաև ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |