ՀՀԿ-ն բարձր է գնահատում Վարդան Բոստանջյանի հումորի զգացումը

ՀՀԿ-ն բարձր է գնահատում Վարդան Բոստանջյանի հումորի զգացումը

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության պատգամավոր և «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Համլետ Հարությունյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կոալիցոն կուսակցության իր գործընկերոջ երեկվա հայտարարությունը այն բանի մասին, որ հավասար հնարավորությունների դեպքում իր կուսակցությունը կունենար ավելի մեծ ընտրազանգված:

Հարությունյանը նշեց, որ նա համաձայն է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերի հետ այդ հարցի վերաբերյալ, և նույնպես «բարձր է գնահատում Վարդան Բոստանջյանի հումորի զգացումը»: Հարությունյանն ընդգծեց, որ Բոստանջյանի խոսքերը համարվում են կոալիցին սկզբունքների կոպիտ խախտում և ավելացրեց, որ դա կարելի է համարել վիրավորանք այն պատճառով, որ կոալիցիոն գործընկերը կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունը:

«Պետք է մի քիչ համեստ լինել և չանել այդպիսի բարձրագոչ հայտարարություներ: Նույնը վերաբերվում է և մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասաց նա:

Նա նաև ավելացրեց, որ Բոստանջյանի հետ հանդիպման ժամանակ կունենա ավելի լուրջ քննարկում այդ հարցի շուրջ: «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը ունի ավելի մեծ ընտրազանգված, քան մյուս քաղաքական ուժերը »,– հայտարարել է ավելի վաղ ,Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Փետրվարի 17-ին Հայաստանի քաղաքական կոալիցիան՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Օրինաց Երկիր» (ՕԵԿ) ստորագրել են «Քաղաքական կոալիցիայի մասին հայտարարությունը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ–ից՝ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նոր կոալիցիոն հռչակագրում կողմերը պայմանավորվել են, որ չեն ավելացնելու ապագա խորհրդարանում ներկայացուցչությունը կոալիցիոն գործընկերների օգտին, և 2013 նախագահական ընտրություններում սատարելու են ՀՀԿ առաջնորդ և գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---