Լրանում է մաթեմատիկոս Նորայր Ենգիբարյանի 70-ամյակը11 նոյեմբերի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին լրանում է հայ մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի Նորայր Բագրատի Ենգիբարյանի ծննդյան 70-ամյակը, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։ Նորայր Ենգիբարյանը ծնվել է 1941-ին: Ավարտել է ԵՊՀ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա սովորել է ասպիրանտուրայում և 1968-ին Վ.Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուական թեզը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, ներկայումս այդ ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների բաժնի վարիչն է: 1979-ից ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր է, 1982-ից` պրոֆեսոր, եղել է բազմաթիվ գիտական կադրերի, այդ թվում՝ ներկայումս հայտնի մաթեմատիկոսների, ղեկավար: Եղել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն: Աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին և մաթեմատիկական ֆիզիկային: Միջազգային մաթեմատիկական և աստղագիտական միությունների անդամ է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |