Կոկա-Կոլան կոչ է անում փրկել բևեռային արջերին՝ օգտագործելով QR-կոդեր

Կոկա-Կոլան կոչ է անում փրկել բևեռային արջերին՝ օգտագործելով QR-կոդեր

PanARMENIAN.Net - Հանրահայտ Կոկա-Կոլա ընկերությունը սկսել է համագործակցությունը «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի (WWF) հետ: Համագործակցությունը նպատակաուղղված է Արկտիկայում բնակվող բևեռային արջերի պահպանությանը: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Այս նպատակով Կոկա-Կոլան իր հյութերի միլիոնավոր թղթե բաժակների վրա տպագրել է QR կոդ: QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով և կարդալ կոդի պարունակությունը QR-կոդ կարդացող ծրագրով:

Բոլոր այն գնորդները, ովքեր կնկարեն կոդը, ավտոմատ կերպով կներբեռնեն «Ձնագնդի էֆեկտ» Կոկա-Կոլայի iOS ծրագիրը iPhone-ների համար: Այդ ծրագիրն էլ իր հերթին ունի Facebook սոցիալական ցանցի ինտերգրում, որն էլ տանում է դեպի Facebook-յան «Ձնագնդիկ» խաղը: Բոլոր նրանք, ովքեր խաղում հավաքեն ամենաշատ միավորները կշահեն նվերներ.խաղարկվում են նաև 80 iPad-ներ և ճամփորդություն Արկտիկա:

Բացի դրանից այդ ծրագիրը տեղափոխում է օգտագործողին դեպի «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի կայքում բևեռային արջերին փրկելու կոչի էջը, որտեղ ասվում է, որ Կոկա-Կոլա-ն նվիրաբերել է 2 միլիոն դոլար և կոչ է արվում նվիրաբերություն կատարել: Կոկա-Կոլայի և WWF-ի այս նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս միայն ԱՄՆ-ում:

Սպիտակ արջ՝ Կոկա-Կոլան ձեռքին. այս համադրությունը Կոկա-Կոլան բրենդային է դարձրել դեռևս 1922-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---