Ապօրինի ներգաղթյալներին պետք է արտաքսել Ռուսաստանից ոչ թե պարբերաբար, այլ մշտապես

Ապօրինի ներգաղթյալներին պետք է արտաքսել Ռուսաստանից ոչ թե պարբերաբար, այլ մշտապես

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ ապօրինի տաջիկ ներգաղթյալների արտաքսումը Ռուսաստանից միանգամյա ակցիա չէ, և կոչ է արել դա անել կանոնանվոր կերպով: «Ես գտնում եմ, որ ապօրինի ներգաղթյալներին պետք է արտաքսել Ռուսաստանից ոչ թե պարբերաբար, այլ մշտապես: Ես դա ուղղակի զուգադիպություն են համարում»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

Ըստ ՌԴ նախագահի, նա հրահանգել է միգրացիոն ծառայությանը հետևել երկրի տարածքում առկա օտարերկրացիների գործերի ընթացքին: «Այդ խնդիրը շատերին է հուզում: Հաճախ, դա, ցավոք, հանգեցնում է իրավիճակի սրման ու բախումների ազգամիջյան հողի վրա, ինչի վրա աչք փակել չի կարելի»,-ասել է Մեդվեդևը:

Նախագահն ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների արտաքսսումը Ռուսաստանի տարածքից պետք է հիմնվի ռուսական օրենսդրության վրա

Այս շաբաթ Տաջիկստանի դատարանը ռուս օդաչու Վլադիմիր Սադովնիչիին և նրա էստոանցի գործընկեր Ալեքսեյ Ռուդենկոյին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման սահմանի ապօրինի հատման ու թիչքների կաննոների խախտման համար, ինչը բացասական արձագանք ստացավ Մոսկվայի կողմից:

Նոյեմբերի 10-ին Մոսկվայում ձերբակալվեցին Տաջիկստանի 134 քաղաքացիներ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, պատրաստվում է ՌԴ-ից շուրջ 100 տաջիկ միգրանտների արտաքսումը: Ըստ ռուսական դիվանագիտական աղբյուրի, դա Մոսկվայի պատասխանի մի մասն է Սադովնիչիի հանդել կայացված դատավճռին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---