Մարիո Մոնտին փոխարինեց Սիլվիո Բեռլուսկոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն կիրակի երեկոյան նոր վարչապետ է նշանակել հայտնի տնտեսագետ, ԵՄ Հակամենաշնորհային հանձնախմբի նախկին ղեկավար Մարիո Մոնտիին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նման որոշում նախագահը կայացրել է բոլոր խորհրդարանական կուսակցությունների ու միավորումների հետ խորհրդակցելուց հետո:

«Ազատության ժողովուրդ» իշխող կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որը վերջին 3,5 տարում կառավարության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական տվեց շաբաթ երեկոյան՝ քաղաքական ճգնաժամի պատճառով:

Մոնտին լրագրողներին ասել է, որ այժմ բարդ շրջան է Իտալիայի համար, սակայն երկիրը կարող է հաղթահարել պարտքային ճգնաժամը, եթե «համատեղ ջանքեր» գործադրվեն: «Իտալիան կարող է լինել ԵՄ ուժի բաղկացուցիչը, ոչ թե թուլության»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---