«Լիստապադ»-ում գնահատվեց Շատյանի փորձը` ձգտելու դեպի նորը կինոյում

«Լիստապադ»-ում գնահատվեց Շատյանի փորձը` ձգտելու դեպի նորը կինոյում

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն ահյտնի է, երիտասարդ կինոռեժիսոր Հարություն Շատյանը Մինսկի միջազգային «Լիստապադ» կինոփառատոնում արժանացել է միանգամից երկու` «Միր» հեռուստաընկերության «Կինոյի լեզու՝ փոխըմբռնման լեզու» հատուկ և կինոփառատոնի «Փնտրտուքի և ռիսկի համար» մրցանակներին:

Կինոռեժիսորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիացած է փառատոնից: Ֆիլմը շատ լավ է ընդունվել ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Ինչ վերաբերում է փառատոնի ընթացքում ստացած առաջարկների մասին, Շատյանը չբացեց փակագծերը:

Ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը հատկապես կարևորում է «Փնտրտուքի և ռիսկի համար» մրցանակը, քանի որ գնահատվեց իրենց փորձը` ձգտելու դեպի նորը կինոյում:

Հարություն Շատյանը ծնվել է 1985 թվականին: Զինծառայությունից հետո` 2006-ին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժին: «Բեռնելով կյանքս» ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն է: Այն դարձել է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը, ինչպես նաև արժանացել է «Նուարդ» մրցանակին: Նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ ֆիլմը կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին: Բացի դրանից, այդ ֆիլմն այս տարի մասնակցել է նաև Անապայի «Կինոշոկ» փառատոնին:

«Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---