Բրայան Ֆլին. Հայաստանի հետ խաղը կանցնի հետաքրքիր, և միևնույն ժամանակ, դժվարին պայքարում

Բրայան Ֆլին. Հայաստանի հետ խաղը կանցնի հետաքրքիր, և միևնույն ժամանակ, դժվարին պայքարում

PanARMENIAN.Net - Ուելսի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Բրայան Ֆլինը Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր թիմը պատրաստ է Հայաստանի հետ հանդիպման: «Ես ակնկալում եմ, որ խաղը կանցնի հետաքրքիր, և միևնույն ժամանակ, դժվարին պայքարում: Կարծում եմ, երկու թիմերը կաշխատեն հաղթել, ինձ համար ամենակարևորը երեք միավոր վաստակելն է, սակայն, անկասկած, խաղը բարդ կլինի»,-ասել է Ֆլինը:

Ըստ մասնագետի, նա տպավորված է Հայաստանի խաղով Չեխիայի հետ առաջին հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 1:1 հաշվով: «Հոկտեմբերին Սերբիայում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ես տեսել եմ նաև Հայաստանի մինչև 17տ խաղը: Նրանք ևս շատ ուժեղ են, մենք առջևում էինք 2:0 հաշվով, սակայն, հայերը կարողացան հաղթել 3:2 հաշվով:

Հայաստանում ֆուտբոլը արագ տեմպերով է զարգանում»,-ասել է Ֆլինը, որը նաև Ուելսի մինչև 17 և 19 տ հավաքականների մարզիչն է:

Նրա սաները նոյեմբերի 15-ին Եվրոպայի 2013 թ. առաջնության ընտրական փուլում կհանդիպեն Հայաստանի հավաքականի հետ:

Այս պահի դրությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 խմբում վաստակել է 7 միավոր և 3-րդ տեղում է, Ուելսը իր հաշվին ունի 6 միավոր և 4-րդ տեղում է, խմբի առաջատարն է Չեխիան 10 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---