Դիարբեքիրի քաղաքապետ. Նորոգելով հայկական եկեղեցին՝ մեր խիղճը նորոգեցինք

Դիարբեքիրի քաղաքապետ. Նորոգելով հայկական եկեղեցին՝   մեր խիղճը նորոգեցինք

PanARMENIAN.Net - Նորոգելով ամենամեծ հայկական եկեղեցին Թուրքիայի տարածքում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, նորոգեցինք թուրքերի խիղճը: Այդ մասին հայտարարեց Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը տնտեսական և հասարակական հարցերին նվիրված կոնֆերանսի ժամանակ:

«Առանց սեփական անցյալը իմանալու և ընդունելու, դրա հետ առերեսվելու հնարավոր չէ կառուցել լուսավոր և ազատ ապագա»,-հայտարարեց Օսման Բայդեմիրը, նշելով հայերի դերը քաղաքի պատմության մեջ:

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը իր հերթին նշեց, որ 1915 թ-ը Թուրքիայում խորքային պետության առաջին գործողությունն էր, շեշտելով, որ հետագա տարիներին Թուրքիան չի թույլատրել հայերին վերադառնալ իրենց տները, բռնագրավելով նրանց ունեցվածքը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Միջոցառմանը մասնակցել են մեծ թվով մտավորականներ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիարբեքիրից ընտրված Թուրքիայի խորհդարանի պատգամավոր, Սուրիի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը և ուրիշ բարձրաստիճան անձիք: Կոնֆերանսը կազմակերպվել է «Հրանտ Դինքի» համնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---