Հայաստանի ադամանդագործական ոլորտը վերականգնվում է, հայտարարել է Տիգրան Դավթյանը

Հայաստանի ադամանդագործական ոլորտը վերականգնվում է,  հայտարարել է Տիգրան Դավթյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ադամանդագործական ոլորտն ունի նշանակալից հեռանկարներ և պետք է դառնա այն ուղղվածություններից մեկը, որը կկարողանա ապահովել երկրի տնտեսության հետագա զարգացումը: Այդ մասին նոյեմբերի 16-ին Հայաստանի Կոտայքի մարզի ադամանդագործական ընկերություններ այցի շրջանակներում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ 2000 թ-ին այդ ոլորտի արտահանումը հասել էր 300 մլն դոլարի, որը կազմեց մոտ 40% Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալից: Նրա խոսքով, համաշխարհային միտումները բերել են ոլորտի լուրջ անկմանը, խորանալով ճգնաժամի շրջանում, արդյունքում հայկական ընկերությունները հայտնվեցին ծանր իրավիճակում: «Սակայն, այս տարվա ընթացքում մենք հստակ կարող ենք ասել, որ ոլորտը դուրս է եկել ճգնաժամից և ավելացնում է իր ծավալները: Կարծում եմ, մինչև տարեվերջ, մենք կհասնենք նախաճգնաժամային ծավալներին, իսկ արտահանման ծավալներով նույնիսկ կգերազանցենք»,- ասաց Տիգրան Դավթյանը:

Տիգրան Դավթյանը ավելացրեց, որ այս տարվա ընթացքում կառավարությունը ձեռնարկեց քայլեր բարենպաստ միջավայր ստեղծելու համար, և առաջին հերթին դա վերաբերվում է հումքի մատակարարման խնդրի լուծմանը: 2011 թվականին Հայաստան այցելեց ռուսական գործընկեր՝ «Ալրոսա» ընկերության պատվիրակությունը ընկերության փոխնախագահ Յուրի Օկոյոմովի գլխավորությամբ: Այցի շրջանակներում «Ալրոսայի» ներկայացուցիչները ծանոթացան հայկական ընկերությունների կարողությունների հետ: Նախարարության ղեկավարը հայտնեց, որ այցից հետո շարունակվել են ակտիվ բանակցություններ, որի արդյունքում ավելացել են հումքի մատակարարման ծավալները և ընդլայնվել է ընկերությունների ցուցակը: «Եթե տարվա սկզբում ռուսական հումքի վրա աշխատում էին միայն երկու ընկերություններ, ապա այս պահի դրությամբ դրանց թիվը հասել է 7-ի, մինչև տարվա վերջ կլինի 10: Մյուս տարվա սկզբին, կարծում եմ, մենք կհասնենք այն մակարդակին, երբ բոլոր ընկերությունները, որոնք ունեն հումքի պահանջարկ, կկարողանան ստանալ անհրաժեշտ ծավալը», ավելացրեց նա:

Ինչպես հայտնեց երկրի գլխավոր տնտեսագետը, ընդհանուր առմամբ, հումքի մատակարարման ծավալները այս տարվա ընթացքում հասել են մինչև 40 մլն դոլարի, իսկ 2012-ին նախատեսվում է հասցնել մինչև 50 մլն դոլար և ավելի: Իսկ հումքի մատակարարման դիվերսիֆիկացման նպատակով Հայաստանը բանակցում է առաջատար այլ մատակարարների հետ «որպեսզի մեր ընկերություններն ավելի վստահ զգան և կարողական կազմակերպել սեփական արտադրությունը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---