Armnet կոնֆերանս 2011-ին կբանախոսեն Google-ի, Twitter-ի, TechCrunch-ի այլ ընկերությունների ներկայացուցիչներ 16 նոյեմբերի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Armnet 2011-ի շրջանակներում երկրորդ միջոցառումը ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսն է, որը կկայանա դեկտեմբերի 3-ին։ Կոնֆերանսի խորագիրն այս տարի նորագույն միտումներն են՝ ամպային տեխնոլոգիաները և շարժական ինտերնետը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեցին Armnet 2011-ի կազմակերպիչները։ «Վեբի զարգացումը գնում է դեպի շարժական ինտերնետ։ Այժմ հիմնականում բոլոր կայքերը հասանելի են սմարթֆոն ունեցողներին։ Սմարթֆոնների տարածումը Հայաստանում կխթանի շարժական ինտերնետի ավելի լայն թափանցումը։ Շարժական ինտերնետը թույլ է տալիս անմիջակապ կապի մեջ գտնվել»,- ասաց Հայաստանի Ինտերնետ ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը։ Armnet կոնֆերանսին շնորհանդեսներով հանդես կգան մի շարք հայտնի և խոշոր ընկերություններից բանախոսներ։ Նրանք են TechCrunch ՏՏ ոլոտի օնլայն մեդիայի հեղինակներից Ռոբին Ուոթերսը, Google ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Opera Software ընկերության հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և մի շարք այլ ներկայացուցիչներ։ Բանախոսների շարքում են նաև հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մասնակիցների նախնական գրանցումը կկայանա Facebook սոցիալական ցանցի Armnet կոնֆերանսի պաշտոնական էջում։ Կոնֆերանսի օրակարգը տեղադրված է Armnet-ի կայքում։ Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա Armnet 2011 միջոցառումը։ Armnet 2011-ի շրջանակներում անցկացվելու են երեք միջոցառումներ՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, Armnet Կոնֆերանս և «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ։ Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |