ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելություն![]() 16 նոյեմբերի 2011 - 20:54 AMT PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարին կմեկնարկի Հայաստանի Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հայտարարած «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ. դասընթացը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։ Դասընթացին մասնակցելու համար անցկացվում է ընդունելություն-մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում: Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Դասընթացը ավարտվելու է 2012-ի դեկտեմբերին: Ուսումն անվճար է: Մրցույթին դիմողները պետք է լրացնեն ԱԳՆ կայքում տեղադրված օնլայն դիմում-հայտը, 1 էջի սահմաններում ներկայացնեն ինքնակենսագրություն, լուսանկար, անձնագրի, սոցիալական քարտի և բուհի դիպլոմի պատճեն, առողջական վիճակի մասին տեղեկանք։ 2012-ի հունվարին դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով)։ Քննությունը հաջողությամբ հանձնած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին: Ուսումնական ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքներն ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ միասին մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |