Հայաստանում առաջին անգամ մեկ նախագծում կմիավորվեն կերպարվեստն ու երաժշտությունը

Հայաստանում առաջին անգամ մեկ նախագծում կմիավորվեն կերպարվեստն ու երաժշտությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու Մոկո (Մարիամ) Խաչատրյանի և հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի համատեղ «Էպիկենտրոն» ցուցահանդես-համերգը: Նմանօրինակ միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ: Ցուցահանդեսի համակարգող, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ նախագծի նախապաատրաստական աշխատանքները բավական երկար են տևել, քանի որ նախագիծը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: «Նորարարական այս նախագիծը ընդգրկում է երկու այն արվեստագետներին, ովքեր իրենց ուրույն տեղն ունեն իրենց ոլորտներում», նշեց Հարությունյանը: Հարությունյանը նախագիծը անվանեց «կենդանի երկխոսություն արվեստի հետ»:

Մելիքյանը, ով հատուկ այդ ցուցահանդեսի համար գրել է «Էպիկենտրոն» եռապատումը, պատմեց, որ համատեղ նախագծի տարբեր ծրագրեր կային: «Էպիկենտրոնը» դա Մոկոյի ստեղծագործությունների և անհատականության ոգեշնման արդյունքն է: Բացի «Էպիկենտրոն»-ից, կատարվելու են նաև Մանսուրյանի և Դելալյանի ստեղծագործությունները:

Մոկո Խաչատրյանը, ով բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում, ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է համագործակցում երաժշտի հետ: Ցուցահանդեսում նկարչուհին ներկայացնելու է 24 ստեղծագործություն, որոնք մեծ ոգեշնչմամբ նկարել է 2 ամսում:

Ցուցահանդես-համերգի այցելուներին ասպասվում է նաև մեկ անակնկալ: Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհին կստեղծագործի Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզների ներքո:

Թողարկվելու է ալբոմ, որտեղ ներառվելու են ցուցահանդեսի ժամանակ Մելիքյանի կողմից կատարած ստեղծագործությունների խտասկավառակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---