Քեթրին Էշթոնը ղարաբաղյան կարգավորման մասին. ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին

Քեթրին Էշթոնը ղարաբաղյան կարգավորման մասին. ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ գոհունակություն հայտնեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում եւ խորանում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ տիկին Էշթոնի այցելությունը Հայաստան եւ Երեւանում ունեցած արդյունավետ քննարկումները նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը:

«Մեր հարաբերությունները հիմնված են միեւնույն արժեքային համակարգի վրա, եւ մենք նպատակադրված ենք հետեւողականորեն իրականացնել եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ Հայաստանում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Քեթրին Աշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը եւ շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե բարձր մակարդակի շփումներով, թե քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ եւ խորացմամբ, թե ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով, թե խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներով, թե մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեթրին Էշթոնը իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Այս առումով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը բարձր գնահատեց տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---