Նիկոլայ Մակարով. Ռուսաստանի սահմանների մոտ հնարավոր է լայնածավալ պատերազմ միջուկային զենքի կիրառմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը չի բացառում Ռուսաստանի սահմանների մոտ լայնածավալ պատերազմի հնարավորությունը միջուկային զենքի օգտագործմամբ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին Գլխավոր շտաբի պետը հայտարարել է նոյեմբերի 17-ին Հասարակական պալատում իր ելույթի ժամանակ:

«Ռազմական լոկալ հակամարտությունների հնարավորությունը սահմանի ողջ պարագծով կտրուկ ավելացել է: Որոշակի պայմաններում ես չեմ բացառում, որ լոկալ և տարածաշրջանային զինված հակամարտությունները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի»,-հայտարարեց Մակարովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---