Ադրբեջանը որոշել է պարզել հարաբերություններն Իրանի հետ

Ադրբեջանը որոշել է պարզել հարաբերություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական պատվիրակությունը` Ալի Գասանովի գլխավորությամբ Թեհրան կմեկնի` կապված վերջերս Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններում ստեղծված իրադրության հետ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, իրանական կողմի հրավերով իրականացվող այցի շրջանակում կքննարկվեն երկու երկրների միջև հասարակա-քաղաքական կապերը, այդ թվում` իրադրությունը մամուլի, տեղեկատվության, հեռուստատեսության, ռադիոյի և քարոզչության ոլորտներում, ինչպես նաև հետագա համագործակցության սկզբունքները:

Այցի շրջանակում սպասվում է Իրանում տարբեր շրջանակների կողմից հակաադրբեջանական և Ադրբեջանում մի շարք շրջանակների կողմից հակաիրանական քարոզչության իրականացման, նման բացասական փաստերի կանխման քննարկում:

Այցի ընթացքում Գասանովին կուղեկցեն Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՌԱԽ, Հեռուստառադիո արտադրական միավորման և այլ կառույցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---