Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվո՞ւմ

Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվո՞ւմ

PanARMENIAN.Net - Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվում, նախագծերը փաստաթղթային ստուգման կամ շինարարական աշխատանքների մեկնարկման փուլում են: Այդ մասին Էկոլուրին են հաղորդում աղբյուրները: ՀԷԿ-ից մեկը պետք է կառուցվի Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որն ապահովում է Կապան քաղաքի խմելու ջրի 50 տոկոսը: Թեկուզ միայն այդ պատճառով, կարծում են աղբյուրները, նախագիծը մշակված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեսակետից:

Էկոլուրի դիտարկած փոքր ՀԷԿ-րի նախագծերի մեծ մասը չունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, կամ այդ մասը նախագծում թույլ է ներկայացված: Գետերը չունեն անձնագրեր, դրանց մասին տվյալները հին են և չեն համապատասխանում իրողություններին:

Այդ կապակցությամբ Էկոլուրը խնդրում է բնապահպանության նախարարությանը դիտարկել այս տեղեկատվությունը որպես ահազանգ և հաղորդել, թե Գեղի գետի ավազանում փոքր ՀԷԿ-րի կառուցաման քանի նախագիծ է ներկայացվել բնապահպանական փորձաքննության, քանի նախագիծ է դրական եզրակացություն ստացել և արդյոք Գյարդի վրա ՀԷԿ-ի կառուցուման նախագիծն ունի դրական եզրակացություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---