Թուրք պատգամավորները հանդես են եկել ի պաշտպանություն Ռագիփ Զարաքոլուի

Թուրք պատգամավորները հանդես են եկել ի պաշտպանություն Ռագիփ Զարաքոլուի

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի երկու պատգամավորներ Սելահադդին Դեմիրթաշը և Սյուրեյա Օնդերը կազմակերպում են ակցիաներ՝ ի պաշտպանություն վերջերս ձերբակալված «Բելգե» հրատարակչության խմբագրի, իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի, գրում է Milliyet-ը:

Պատգամավորները բաժանում են այլ խմբագրությունների գրքեր, որոնք կողմնակից են Զարաքոլուին և նրա հրապարակումները:

Հոկտեմբերի վերջին իրավապաշտպան, հանրային գործիչ և «Բելգե» -ի խմբագիր Ռագիփ Զարաքոլուն բանտարկվել է թուրք իրավապահ մարմինների կողմից՝ հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նա մեղադրվում է քրդական հակակառավարական կազմակերպություններին սատարելու մեջ:

Ռագիփ Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի տարածքում բնակվող փոքրամասնությունների վերաբերյալ իրավապաշտպան գործունեությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---