Արմեն Մարտիրոսյանը դեմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը

Արմեն Մարտիրոսյանը դեմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն»՛ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դեմ է հանդես եկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, որի ստեղծման մասին համաձայնությունն այսօր ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները: «Ես չեմ կարծում, որ Հայաստանի ուղին տնտեսապես ոչ զարգացած , էլ չեմ ասում ժողովրդավարությունից հեռու գտնվող պետություններին միանալն է»,- հայտարարել է նա խորհրդարանում գտնվող լրագրողներին:

«Չունենալով ընդհանուր սահման՝ շատ դժվար եմ պատկերացնում միացման մասին համաձայնության ստորագրումը: Առավել ևս, որ այն խնդիրները, որոնք առկա են այդ երկրներում, Հայաստանին հնարավորություն կտան արդյո՞ք լուծելու այն մարտահրավերները, որոնք կանգնած են նրա առջև»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ որում, Մարտիրոսյանը հեգնանքով հավելել է, որ «հայկական իշխանությունը սիրում է փաստաթղթեր ստորագրել գիշերը, առանց հասարակական քննարկումների»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր Մոսկվայում ստորագրել են Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մասին համաձայնագիրը և ԵՏՀ-ի աշխատանքի կանոնակարգը:

Եվրասիական տնտեսական միության ազգային մարմինները, որոնք պետք է ձևավորվեն մնչև 2015 թվականը, կստանան Ռուսասանի, Բելառուսի և Ղազախստանի 175 լիազորություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---