ԱՄՆ-ն չի հասկանում, թե ինչ տեղեկատվություն է ցանկանում Ռուսաստանը ՀՀՊ վերաբերյալ

ԱՄՆ-ն չի հասկանում, թե ինչ տեղեկատվություն է ցանկանում Ռուսաստանը ՀՀՊ վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ ՀՀՊ ոլորտում, եթե Մոսկվան ցանկանում է համագործակցել Վաշինգտոնի ու ՆԱՏՕ-ի հետ այդ ուղղությամբ, սակայն ԱՄՆ-ն այնքան էլ հստակ չի հասկանում, թե ինչ տեղեկատվություն է ուզում Ռուսաստանը ՀՀՊ վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամերիկյան Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պետքարտուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ամենասկզբից հստակ հասկացրել է, որ պատրաստ է զարգացնել ՀՀՊ համակարգը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ՀՀՊ-ն ուղղված է Իրանի նման երկրների դեմ;

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնվեցին համագործակցել ԵվրոՀՀՊ նախագծի շուրջ 2010թ. նոյեմբերին Լիսաբոնում, սակայն, բանակցությունները փակուղի մտան, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց իրավաբանական երաշխիքներ տրամադրել առ այն, որ դրանք ուղղված չեն ռուսական ուժերի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---