Հայկ Հարությունյան. Ոչ մի դրամաշնորհով աստղադիտարան չես պահի![]() 19 նոյեմբերի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայ պատանի աստղագետները աշխարհում լավագույններն են և եթե լիներ թիմային հաշվարկ, Հայաստանը կլիներ լավագույը վերջին 15 տարվա մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը։ «Համարյա ամեն տարի մեր պատանիները ոսկե մեդալով են վերադառնում միջազգային օլիմիադաներից։ Հետո մի քիչ խզում է լինում, երբ հասնում են ուսանողական տարիքի, ոչ միշտ են աստղագիտոթյունն ընտրում որպես մասնագիտություն»,- ասաց նա՝ նշելով, որ այն երիտասարդները, որոնք աստղագիտություն են ընտրում որպես մասնագիտություն, մեծ հաջողոթյունների են հասնում. «Ես չեմ դադարում կրկնել, որ հայերի մտքի ճկունությունը կտրուկ տարբերվում է մյուս ազգերից»։ Չնայած դրան՝ երիտասարդ հայ գիտնականները ստանում են նվազագույն աշխատավարձ. «Ծիծաղելի է, որովհետև չի կարող գիտնականն ավելի քիչ ստանալ, քան խանութի վաճառողը»։ Երիտասարդ գիտնականները այս բացը լրացնում են միջազգային ծրագրերի մասնակցելով, դրամաշնորհաին նախագծերից, սակայն, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի կարծիքով, դա բավարար լինել չի կարող. «Գիտությունը այն բնագավառն է, որը պահանջում է պետական հովանավորություն։ Ոչ մի գրանտով աստղադիտարան չես պահի»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |