Ալի Լարիջանի. ԱՄՆ և արևմուտքի երկները չեն կարող դադարեցնել իրանական միջուկային տեխնոլոգիաների զարգացումը

Ալի Լարիջանի. ԱՄՆ և արևմուտքի երկները չեն կարող դադարեցնել իրանական միջուկային տեխնոլոգիաների զարգացումը

PanARMENIAN.Net - Միացյալ նահանգները և Արևմուտքի երկները չեն կարող դադարեցնել իրանական միջուկային տեխնոլոգիաների զարգացումը , մեջբերում է IRNA-ն իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքերը:

ՄԱԳԱՏԷ –ի խորհուրդը ընդունեց Իրանի միջուկային զենքի բանաձևը, որով կոչ է անում ակտիվացնել երկխոսությունը չլուծված հարցերի շուրջ

Լարիջանին նշեց, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է շեղել միջազգային հանության ուշադրությունը «Գրավիր Ուոլլ-Սթրիթ» շարժումից, մեղադրանք ներկայացնելով Իրանին

«Գրավիր Ուոլլ-Սթրիթ» շարժումն ընդգրկել է արդեն ԱՄՆ ավելի քան 70 քաղաք, վերջին ամսվա ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ:

ԱՄՆ և նրա կողմակիցներն Իրանին մեղադրում են իր քաղաքացիական միջուկային ծրագիրը ատոմաին զենք ստեղծելու օգտագործման համար: Իրանը ժխտում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ միջուկային ծրագիրն ուղղված է էլեկտրաէներգիայի և իզոտոպների արտադրությանը, թերապևտիկ հիվանդների բուժման համար: Միավորված Ազգերի Կազմակերպությունը մտցրել Անվտանգության խորհրդի պատժամիջոցների չորս փուլ՝ Թեհրանի կողմից ուրանի հարստացումը դադարեցնել հրաժարվելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---