Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ չի համարում, որ Հայաստանը ետ կանչի Արձանագրություններից իր ստորագրությունը

Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ չի համարում, որ Հայաստանը ետ կանչի Արձանագրություններից իր ստորագրությունը

PanARMENIAN.Net - Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի խոսքերն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն ընդգրկվի թուրքական խորհրդարանի օրակարգում:

«Ակնհայտ էր, որ չեն ընդգրկվի և թուրքական կողմը չի կատարի համաշխարհային հանրության առջև ստանձնած պարտավորությունները: Եվ դա մեծ խնդիր է գերտերությունների համար, որոնք այդ Արձանագրությունների երաշխավորներն են»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Սահակյանը նշել է, որ Հայաստանը կատարել է ստանձնած պարտավորությունները, նախագահը առկախել է վավերացումը ԱԺ-ում: «Դա դրական արձագանք ստացավ համաշխարհային հանրության շրջանում»,-նշել է նա:

Պատգամավորը հավելեց նաև, որ վերջերս դարձել է Ադրբեջանի կամակատարը և անընդհատ փորձում է կապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի հետ:

Սահակյանը նաև մեկնաբանել է որոշ ընդդիմադիրների պահանջը՝ ետ կանչել Հայաստանի ստորագրությունը Արձանագրություններից՝ կասկած հայտնելով այդ իրադարձությունների անհրաժեշտության մեջ: «Առկախումը նույն ետկանչն է, դա հարցի լուծում չէ, առկախել նշանակում է, որ մենք չենք ստորագրի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ պայմաններ են առաջադրվում»,-ասել է նա: Ըստ նրա, նման պահանջը հերթական PR է ընտրություններից առաջ:

Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---