«Գիսանե» փառատոնը ցույց տվեց հայ երիտասարդների համարձակությունը, գտնում են մասնագետները

«Գիսանե» փառատոնը ցույց տվեց հայ երիտասարդների համարձակությունը, գտնում են մասնագետները

PanARMENIAN.Net - «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը անհրաժեշտություն է Հայաստանի թատերական կյանքում, գտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, փառատոնի կազմակերպիչներից մեկը` Արմեն Մազմանյանը: Սակայն նա գտնում է, որ փառատոնը չպետք է սահմանափակվի մյուս փառատոնների պես՝ մի քանի օրերով, այլ պետք է շարունակվի ողջ տարվա կտրվածքով:

Նա նաև գտնում է, որ պետք է մշակվեն չափորոշիչներ, մրցանակներ, որպեսզի այդ օրերը ավելի հետաքրքիր լինեն: Նա նաև գտնում է, որ ժամկետները կարելի է փոխել, և մարտին` թատրոնի միջազգային օրվան և ուսանողական գարնանն ընդառաջ լինի: Նա նաև նշեց, որ նախատեսված է նոր բեմադրություններ բերել արտերկրից, որոնք կբացեն փառատոնը հյուրի կարգավիճակով:

Փառատոնի ժյուրիի նախագահ Լևոն Իվանյանը իր հերթին ասաց, որ ներկայացումներն իրարից խիստ տարբերվում էին, ու աչքի ընկան իրենց համարձակությամբ, ինքնուրույնությամբ, հատկապես բեմադրութամբ և դերասանական խաղով: Բեմադրությունները ակնկալածից ավելին էին, որովհետև նրանք «խակ աշխատանքներ էին սպասվում, սակայն ավելի հասուն գործեր տեսան»:

Ժյուրիի անդամներից ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը մեծ գոհունակություն հայտնեց, նշելով, որ ոչինչ կորած չէ, անգամ այն պարագայում, երբ բարձի թողի վիճակ է հիմա թատերական կյանքը: Երիտասարդությունը ինքնուրույն կերպով դրևսևորվում է, կարողանում է իր ուղին հարթել ինքնաարտահայտման ճանապարհին է:

Փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում և ավարտվել նոյեմբերի 21-ին Համազգային թատրոնում: Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 20 ներկայացում ողջ Հայաստանից: «Գիսանեն» հիմնադրվել է 2008 թ-ին, որպես ուսանողական փառատոն: 2010 թ-ին այն ընդմիջվել է: Փառատոնը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես նաև ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը: Փառատոնի տնօրենն է Հայկ Ավագյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---