Թատերական ինստիտուտի ուսանողներին արգելվում է նկարահանվել սերիալներում

Թատերական ինստիտուտի ուսանողներին արգելվում է նկարահանվել սերիալներում

PanARMENIAN.Net - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը չի թույլատրում ԲՈՒՀ-ի ուսանողներին նկարահանվել բազմապիսի հեռուստասերիալներում և շոուներում: Ըստ նրա, ուսանողը չպետք է բացակայի դասերից կամ իր ժամանակը վատնի նկարահանումների վրա: Մազմանյանը գտնում է, որ դրանք ոչ մի փորձառություն էլ չեն տալիս ուսանողներին: Ըստ նրա, սերիալներում ուսանողները պետք է նկարահանվեն ինտիտուտն ավարտելուց հետո:

Մազմանյանը նաև նշում է, որ այսօրվա սերիալների ցածրորակությունը գալիս է հենց կրթության պակասից, երբ չկան նորմալ կրթված ռեժիսորներ, սցենարիստներ և դերասաններ:

Այնուամենայնիվ, ռեկտորը բացառություններ կարող է անել, եթե զգա, որ որևէ նոր ֆիլմում ուսանողը կսովորի և կստանա գիտելիքներ, այն էլ միայն 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից հետո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---