Opera Mini օգտագործողների քանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 140 միլիոնը

Opera Mini օգտագործողների քանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 140 միլիոնը

PanARMENIAN.Net - Ըստ Opera Mini վեբ բրաուզերի հոկտեմբեր ամսվա տվյալների, 2011-ին Opera Mini-ի օգտագործողների քանակը 11 նոր երկրներում գերազանցել է ամսական 1 միլիոնը։ Այս կերպ ձևավորվել է 22 երկիր, որոնք ունեն 1մլն-ից ավել Opera Mini օգատգործող, այդ երկրների թվում են՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և այլն։

2011-ի հոկտեմբեր ամսվա վիճակագրությամբ ամբողջ աշխարհում Opera Mini-ի օգտագործողների թիվը գերազանցել է 140 միլիոնը, ինչը 83%-ով ավելի է 2010-ից։ 2011-ին Opera Mini-ով դիտվել է 86 միլիարդ վեբ-էջ, ինչը 107%-ով ավելի շատ է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից։ Այս մասին հայտնում է Opera ընկերության մամլո ծառայությունը։

«Opera Mini-ին ճանաչված է աշխարհի բոլոր երկրներում, անկախ բջջային ինտերնետ ցանցից, լինի դա 2G, 3G թե 4G։ Թվերը իհարկե չեն ասի շատ բան, սակայն որոշ երկրներում անգամ Opera Mini-ին ծառայում է ինտերնետ մուտք գործելու միակ միջոցը։ Մենք տեսնում ենք, որ համացանցում նոր սերունդ է հայտնվում, այն սերունդը, ով ինտերնետ է մուտք գործում բջջայինով և ոչ համակարգչով»,-ասել է Opera Software ընկերության ղեկավար Լարս Բոիլսենը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---