Վիլեն Շատվորյան. Ուկրաինայում հայերը երբեք անբարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել23 նոյեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի հայերի միություն» համաուկրաինյան ասոցիացիայի նորընտիր նախագահ Վալերի Շատվորյանը պատմել է այն մասին, թե ինչպես են հայերն ապրում Ուկրաինայում: «Ուկրաինայում հայերը երբեք անբարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել: Հայերն իրենց Ուկրաինայի լիարժեք քաղաքացիներ են համարում»,-ասել է Շատվորյանը: Ըստ նրա, հայերը միշտ պատրաստ են պաշտպանել Ուկրաինան, ինչպես սեփական հայրենիքը, քանի որ շահագրգռված են, որ երկիրը բարգավաճի, հայտնում է Analitika.at.ua-ն: «Ուկրաինան երկրորդ տուն է հայերի համար: Նրանք բոլոր ջանքերը գործադրում են երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, այդպիսով իսկ բարձրացնելով նաև սեփական հեղինակությունը»,-ասել է Շատվորյանը: Շատվորյանը, որպես «Ուկրաինայի հայերի միության» նորընտիր նախագահ խոստացել է ամեն ինչ անել Ուկրաինայի հայ համայնքները միավորելու համար, մայրենի լեզուն պահպանելու, հայ-ուկրաինական մշակութային և բարեկամական կապերը պահպանելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |