Նոյեմբերի 24-ի ցերեկը ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն

Նոյեմբերի 24-ի ցերեկը ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ:

Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին ցերեկը տեղումները կպահպանվեն միայն արևելյան շրջաններում, երեկոյան ամենուրեք կդադարեն:

Օդի ջերմաստիճանը 24-ին ցերեկը կնվազի 4-6, արևելյան շրջաններում 7-9 աստիճանով:

Արդյունքում` նոյեմբերի 24-ին գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի լեռնային շրջաններում` -6...-11, Տավուշում` 0...-4, Լոռիում` -1...-6, Արագածոտնի նախալեռներում` 0...-3, Արարատյան դաշտում` 0...-3, Սյունիքի հովիտներում` -1…+3, Սյունիքի նախալեռներում -1…-5, Արցախում` 0…-3, Երևանում 0...-2 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1...-6, Տավուշում` -3...+2, Լոռիում` 0...-5, Արագածոտնի նախալեռներում` +1...+4, Արարատյան դաշտում` +1...+4, Սյունիքի հովիտներում` -2…+2, Սյունիքի նախալեռներում` 0…-4, Արցախում` -2…+1, Երևանում +2...+4 աստիճանի սահմաններում:

Այնուհետև նոյեմբերի 25-ին և 26-ին գիշերները օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 7-9 աստիճանով:

Արդյունքում` նոյեմբերի 26-ին գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի լեռնային շրջաններում` -15...-20, Տավուշում` -9...-13, Լոռիում` -10...-15, Արագածոտնի նախալեռներում` -9...-12, Արարատյան դաշտում` -9...-12, Սյունիքի հովիտներում` -6…-10, Սյունիքի նախալեռներում -10…-14, Արցախում` -9…-12 , Երևանում -9... -11 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -2...-7, Տավուշում` -4...+1, Լոռիում` -1...-6, Արագածոտնի նախալեռներում` -1...+2, Արարատյան դաշտում` 0...+3, Սյունիքի հովիտներում` -3…+1, Սյունիքի նախալեռներում` -1…-4, Արցախում` 0…-3, Երևանում +1...+3 աստիճանի սահմաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---