Ավարտվեց «Կինոերկխոսություններ» ծրագիրը

Ավարտվեց «Կինոերկխոսություններ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 23-ին ավարտվեց «Կինոերկխոսություններ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ցուցադրվել են 23 բնակավայրերում 21 ֆիլմեր: Ընդհանուր առմամբ ֆիլմերը դիտել են 677 քաղաքացիներ:

Ծրագրի շրջանակներում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից 30 երիտասարդները փորձել են պատմել ղարաբաղյան հակամարտության խաչմերուկում հայտնված մարդկանց մասին:

«Կինոերկխոսությունները» կազմակերպել են «Ինտերնյուզ» մամուլի աջակցության կենտրոնը, Ադրբեջանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը, բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությունները: Ամենաշատը ցուցադրվել է «Բոլոր ֆիլմերը սիրո մասին են» ֆիլմը, որը պատմում է հայ ամուսնու և ազերի կնոջ պատմությունը: Կազմակերպիչների խոսքով ֆիլմերն ամենատարբեր և անսպասելի են ընկալվել:

Ֆիլմերը մոտ մեկ տարի ցուցադրվել են Հայասանում, Ադրբեջանում և ԼՂՀ-ում ամենատարբեր լսարաններում: Ֆիլմերը սովորական հայերի և ադրբեջանցիների մասին պատմութուններ են, որոնք արժանացան ամենատարբեր վերաբերմունքի: նախաձեռնության մեկնարկը տրվել է 2006 թ-ին: Յուրաքանչյուր ֆիլմի մեջ ագրեսիա էլ կարող են մարդիկ տեսնեն, հանդուրժողականություններ:

Ծրագրի նպատակն էր խաղասիրական ֆիլմեր ներկայացնել, բայց բոլոր դրական և բացասական կողմերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---