Արշավիր Կիրակոսյան. Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը23 նոյեմբերի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց հայտնի նկարիչ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն): Ցուցահանդեսը բացվել է նկարչի 72 ամյակի նախօրեին: Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի ողջունել պետության ջանքերն ուղղված հանդուրժողականությանը, խաղաղ համակեցությանն ու ՄԱԿ-ի Կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմքում ընկած արժեքների և սկզբունքների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը. հանդուրժողականությունը ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներից է: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչՄարիա Դոցենկոն ասաց. «Հայկական արվեստի միջոցով մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների խթանմանը: Հանդուրժողականությունը ճանաչում է մարդու համընդհանուր իրավունքներն ու այլոց հիմնարար ազատությունները»: Նկարիչ Արշավիր Կիրակոսյանն իր հերթին հավելեց: «Շնորհիվ ՄԱԿ-ի գրասենյակի ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ ցուցադրել իմ աշխատանքները, որոնք բնության ու մարդկանց գեղեցկության և ներդաշնակության հայելիներն են: Բոլոր նկարներն ապացուցում են, որ հանդուրժողականությունը աշխարհի նեդաշնակության հիմքն է: Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը, որոնք հանդուրժող հասարակության հիմաքարերն են»: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |