Կոնգրեսական. ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի ձգտմանը ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն միանշանակ սատարում է Վրաստանի ձգտմանը ՆԱՏՕ-ին»,-լրագրողներն է ասել է Թբիլիսիում գտնվող ԱՄՆ կոնգրեսական Դևիդ Դրայերը:

«ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի ձգտումը ՆԱՏՕ-ին և հուսով է, որ ՌԴ նախագահ Մեդվեևի զանկությունն այդ իմասնտով չի կատարվի»,-ասել է նա:

Դմիտրի Մեդվեդևը երկու օր առաջ հայտարարել է, որ եթե չլիներ ՌԴ միջամտությունը 2008թ., Վրաստանը և ևս մի քանի երկիր այսօր կլինեին ՆԱՏՕ-ի անդամներ:

«Կգա այն օրը, հուսով եմ, դա շուտ կլինի, երբ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին: Իսկ եթե նախագահ Մեդվեդևը ցանկանում է, որ Վրաստանը չանդամակցի ՆԱՏՕ-ին և դա է նրա խնդիրը, ես կցանկանայի, որ այդ ցանկությունն չիրականանար»,-ասել է Դևիդ Դրայերը:

Նա նաև անդրադարձել է ամերիկա-ռուսական հարաբերություններին և նշել է, որ «հարկավոր է առավելագույնն անել, խուսափելու համար հնարավոր նոր սառը պատերազմից կամ նման սպառնալիքից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---