Հայաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի նախագծի շրջանակում

Հայաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի նախագծի շրջանակում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:

Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված ընդլայնված կազմով քննարկումներն անցան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ: Միջազգային փորձագիտական խմբի և ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի մասնակցությամբ կայացած այս հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագիծը, որի վերաբերյալ ներկաները տվեցին իրենց հարցերն ու մեկնաբանությունները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ռազմավարական մակարդակում ռազմական և պաշտպանական անվտանգային կրթություն իրականացնող գիտակրթական այսօրինակ հաստատության ստեղծումը: Նա ընդգծեց հայաստանյան կողմի պատրաստակամությունը` ԱՄՆ-ի գործընկերների հետ շարունակելու համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտ գիտակրթական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել Պաշտպանական ազգային համալսարանի ձևավորման գործընթացում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---