Միջազգային հանրությունը ձգտում է Լիբիայի սցենարի կրկնությանը Իրանում, կարծում է հայ փորձագետը

Միջազգային հանրությունը ձգտում է Լիբիայի սցենարի կրկնությանը Իրանում, կարծում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը ձգտում է Լիբիայի սցենարի կրկնությանը Իրանում, կարծում է հայ փորձագետը: Այդ մասին Լիբանանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով, պետությունները, որոնք հակաիրանական դիրքորոշում ունեն, սուր են արձագանքում Իրանի յուրաքանչյուր քաղաքական իրավիճակին: «Հարցն այն չէ, թե մշակում է արդյոք Իրանը միջուկային ծրագիր, թե ոչ, միջազգային հանրությունը պարզապես ցանկանում է փոխել իշխանությունը Թեհրանում: Դա այնքան ակնհայտ է, որ դա արդեն չեն ժխտում արևմտյան փորձագետները»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով դա կարող է ազդել Հայաստանի վրա, Սերգեյ Շաքարյանցը ասաց, որ երկիրը չպետք է թույլ տա, որ իր տարածքը օգտագործեն այլ երկրի դեմ: «Շատերը դրանից հնարավոր է օգուտ ստանան, բայց Հայաստանը կկորցնի»,-ընդգծեց հայ փորձագետը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվել է 2011 թ-ի նոյեմբերի 8-ին, երբ հրապարակվեց հաշվետվությունը ՄԱԳԱՏԷ-ի հատուկ հանձնաժողովի աշխատանքի մասին: Մասնավորապես փաստաթղթում նշվում էր, որ մինչև 2003 թ-ը Թեհրանը հատուկ ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ էր անցկացնում միջուկային զենքի ոլորտում, միաժամանակ այդ ոլորտի որոշ հետազոտությունները կարող են շարունակվել մինչ օրս: Իրանը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն անվանեց քաղաքականացված: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը ևս քննադատեց գործակալության մասնագտների կողմից պատրաստված փաստաթուղթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---