Ալեքսանդր Բոժկո. Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների պակաս կա

Ալեքսանդր Բոժկո. Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների պակաս կա

PanARMENIAN.Net - «Մեկ տարի առաջ Երևանում, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության աջակցությամբ լույս տեսավ հայտնի ուկրաինացի պատմաբան Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչի՞ համար էր նա մեզ ոչնչացնում» գիրքը Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ»,-Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն;

«Դա առաջին նման հրատարակությունն էր Հայաստանում, որը պատմում է ստալինյան ռեժիմի ոճրագործության մասին, որր հանգեցրեց սովամահության և միլիոնավոր անմեղ զոհերի: Սակայն, դա քիչ է հայ հանրության շրջանում ուկրաինական ժողովրդի ողբերգության մասին պակասը լրացնելու համար: Ուկրաինայում ևս Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների պակաս կա»,-ասել է նա:

«1915թ. Ուկրաինան օգնության ձեռք մեկնեց հայկական ջարդերի զոհերին՝ հազարավոր փախստականների ընդունելով իր հողում»,-հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպանը:

«Կարևոր եմ համարում պատմաբանների մասնակցությունը: Որքան գիտեմ, դեկտեմբերին Ուկրաինայի ԳԱԱ-ն Կիևում գիտաժողով է կազմակերպում՝ նվիրված հայտնի ուկրաինացի պատմաբան, հայագետ Յարոսլավ Դաշկևիչի 85-ամյակին»,-ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---