Հայաստանի կողմից 120 լաբորատոր սարքավորումներ և նմուշներ են տրամադրվել լիբանանյան պետական դպրոցներին

Հայաստանի կողմից 120 լաբորատոր սարքավորումներ և նմուշներ են տրամադրվել լիբանանյան պետական դպրոցներին

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարությունը տարածել է հաղորդագրություն` նշելով, որ Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Լիբանանի հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի զարգացման, մշակված կրթական նոր ծրագրերի և երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Պաշտոնական հանդիպումից հետո նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 120 լաբորատոր սարքավորումները և նմուշները, որոնք պետք է տրամադրվեն լիբանանյան 120 պետական դպրոցներին:

Հանձնման արարողությունից հետո նախարարներ Աշոտյանն ու Տիապը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկկողմ հանդիպումը գնահատել են արդյունավետ ու հեռանկարային: Լիբանանի Հանրապետության հանրակրթության և բարձրագույն կրթության նախարարը նշել է. «Այս սարքավորումների շնորհիվ գործնական հիմքերի վրա է դրվում ուսուցման գործընթացը, որը լիբանանցի աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ընկալել բնագիտության, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության վերաբերյալ նյութերը»:

«Մենք կարևորում ենք արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ինչպես միջմշակութային հաղորդակցության, այնպես էլ հայ ուսանողների արաբերենի իմացության զարգացման համար»,- նշել է Արմեն Աշոտյանն ու հավելել, որ Հայաստանի համար կրթության ոլորտը առաջնահերթություն է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---