Դիլիջանում բացվել է Best Western միջազգային ցանցի նոր հյուրանոց

Դիլիջանում բացվել է Best Western միջազգային ցանցի նոր հյուրանոց

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիք և Տավուշ մարզեր իր աշխատանքային այցի ժամանակ մասնակցել է Best Western միջազգային նոր հյուրանոցի բացման արարողությանը Դիլիջան առողջարանային քաղաքում: Ինչպես հայտնեց Best Western Paradise հյուրանոցի գլխավոր մենեջեր Արսեն Բազդասարյանը, հյուրանոցը համապատասխանում է որակի բոլոր միջազգային չափանիշներին և հանդիսանում է լավագույնը այս առողջարանային տարածաշրջանում: “Մենք հպարտ ենք, որ հյուրանոցը կտրամադրի լավագույն ծառայությունները տարածաշրջանում”, հայտարարեց նա:

Best Western Paradise ներդրվել է 7 մլն դոլար: Հյուրանոցը ունի 58 սենյակ: Ցածր բեռնվածության շրջանում հյուրանոցը ապահովում է աշխատանքով 50-70 մարդ, բարձր բեռնվածության շրջանում՝ 120: Միաժամանակ, ինչպես նշեց Բազդասարյանը, աշխատակիցների 90 տոկոսը կազմում են տեղաբնակները:

Best Western-ը աշխարհի ամենամեծ հյուրանցային ցանցերից է, որը գործում է աշխարհի 80 երկրներում և ներառում է իր մեջ ավելի քան 4000 հյուրանոց: Best Western Paradise Հայաստանում ցանցի 3-րդ հյուրանցն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---